close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկայում կքննարկենք ու կփորձենք ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ տարածք. Մարեկ Ռոցկի

Քաղաքական

19 Մարտի 2018, 15:42
 Առաջիկայում կքննարկենք ու կփորձենք ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ տարածք. Մարեկ Ռոցկի

Առաջիկայում կփորձեն ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ տարածք. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին՝ պատասխանելով ԵՄ անդամ երկրների և ՀՀ-ի միջև վիզաների ազատականացման հարցին։ Նա նշեց, որ հստակ չի կարող ժամկետներ ասել, բայց իրենք պարտավորվել են առաջիկայում սկսել այդ հարցի քննարկումները:

«Կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք այդ հարցը ու կփորձենք ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը  Եվրամիության տարածք։ ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մեր այս քննարկման ժամանակ վիզաների ազատականցման հարցը առաջնային խնդիրներից էր»,- տեղեկացրեց նա։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար ՝ ՀՀ-ի կողմից այն վավերացնելուց հետո։ «Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։ Ըստ էության՝ այն կվավերացվի ապրիլի 10-ի նիստում»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական Միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որի շրջանակում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերը, հայ-լեհական հարաբերությունները, Լեհաստանի հետ վիզաների ազատականացման հարցը և այլն։ Նիստի արդյունքում ստորագրվել է եզրափակիչ բանաձև, որում, ի թիվս շատ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտությանն ու ՀՀ-Լեհաստան համագործակցությանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica