close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինի հետ ունենք երկարատև, ձևավորված հարաբերություններ. Շավարշ Քոչարյան

Քաղաքական

19 Մարտի 2018, 14:32
 Պուտինի հետ ունենք երկարատև, ձևավորված հարաբերություններ. Շավարշ Քոչարյան

Տարիների ընթացքում Պուտինն է ղեկավարել Ռուսաստանը, և մենք  իրար հետ ունենք երկարատև, համապատասխան ձևավորված հարաբերություններ: «Կարծում եմ, որ դրանք կշարունակվեն»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ռուսաստանի նախագահական ընտրություններին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ է վերընտրվել Վլադիմիր Պուտինը՝ 76,6% ձայնով:

Քոչարյանի կարծիքով` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գլոբալ առումով երբևիցե չպետք է պայմանավորվել այս կամ այն քաղաքական ուժի` իշխանության գալով: «Հայ-ռուսական հարաբերություններն ավելի հիմնային բազա ունեն: Ինչ վերաբերում է Պուտինի ընտրությանը, ապա տարիների ընթացքում նա է ղեկավարել, և մենք ունենք իրար հետ երկարատև, համապատասխան ձևավորված հարաբերություններ: Կարծում եմ, որ դրանք կշարունակվեն»,- ասաց նա:

Հարցին` այսինքն՝ դա լավագույն ելքն էր ՀՀ-ի համար, Քոչարյանը պատասխանեց, որ ՀՀ-ն իրավունք չունի գնահատելու լավն ու վատը: «Երբ որևէ երկրում տեղի է ունենում ընտրություն, դա ցանկացած երկրի է վերաբերում, եթե որևէ երկրի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, դա մենք չպետք է պայմանավորենք նրանց ներքին քաղաքական զարգացումներով»,- ասաց նա:

Քոչարյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված ընտրություններին, երբ բավականին ակտիվ մասնակցություն էր գրանցվել: «Դա խոսում է այն մասին, որ երկրի քաղաքացիները մասնակցում են ընտրություններին: Պետք է նման հարցերում նրբանկատ լինել: Մեզ մոտ էլ ՀՀ քաղաքացիները քվեարկում են, ովքեր հայ չեն: Մենք որևէ տարբերակում չենք դնում, մեզ համար ցանկացած ազգության մարդ ՀՀ քաղաքացի է, և մոտեցումը պետք է լինի սիմետրիկ»,- եզրափակեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica