close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը. ԿԳՆ-ի հերքումը

Հասարակություն

19 Մարտի 2018, 13:00
 «Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը. ԿԳՆ-ի հերքումը

ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է:

Հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի կողմից շատ հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր: Մինչ օրս ՀՀ ԿԳՆ-ն որևէ ծրագիր չի ստացել, հետևաբար պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, ուստի ուսումնական հաստատություններին չի խրախուսվում համագործակցել մի կազմակերպության հետ, որը չունի ԿԳ նախարարության կողմից համաձայնեցված և հաստատված ծրագիր:

«Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է  էթիկայի նորմերը՝ հրապարակելով աշխատանքային հանդիպման մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն և մոնտաժված տեսագրություն, որը չի բխում ընդհանուր հանդիպման տրամաբանությունից և հանրային շրջանակներում թյուրընկալումների տեղիք է տվել:

Հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար՝ ԿԳՆ-ն պահանջում է տվյալ նախաձեռնող խմբից՝ համացանցից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը:

ՀՀ ԿԳՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica