Կառավարությունում վերադասավորումներ կլինեն. Պուտին
Աշխարհ

ՌԴ նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառավարության կառուցվածքում երդման արարողությունից հետո փոփոխություններ կլինեն. հայտնում է РИА Новости-ն:
«Ընդհանրապես բոլոր փոփոխությունները կառավարությունում պետք է իրականացվեն նոր նախագահի կողմից, այդ պատճառով ես կմտածեմ` ինչ և ինչպես պետք է անել: Բոլոր փոփոխությունները կլինեն երդման արարողությունից հետո»,- ասել է Պուտինը: