close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աբովյանում ավտոմեքենան կողաշրջվել է, սահել մոտ 50մ և բռնկվել

Հասարակություն

18 Մարտի 2018, 11:15
 Աբովյանում ավտոմեքենան կողաշրջվել է, սահել մոտ 50մ և բռնկվել

Մարտի 17-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է ծառին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում Ford Focus մակնիշի 47 TQ 444 (վարորդ՝ 2001 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել և սահել մոտ 50մ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Գ. Ղ.-ը և նույն թ. ծնված Ա. Շ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ վերջինս տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ. բժիշկները Ա.Ա.-ի և Գ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Շ.-ինը՝ միջին ծանրության:

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica