close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Իրավունք

17 Մարտի 2018, 14:26
 «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Shamshyan.com-ը գրում է, որ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի Թագավորության քաղաքացի՝ 62-ամյա Արմեն Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica