close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գինի լից»` DAS ակումբում․ երեկոյի ողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ գյուղում խաղահրապարակի կառուցմանը

Հասարակություն

17 Մարտի 2018, 12:15
 «Գինի լից»` DAS ակումբում․ երեկոյի ողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ գյուղում խաղահրապարակի կառուցմանը

Մարտի 19-ին DAS ակումբում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 97-ամյակին։

Երեկոյի ընթացքում կհնչեն ազգային երգեր, կլինեն նաև ժողովրդական պարեր։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Adana project-ը, ինչպես նաև Հայաստանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գլխավորությամբ։

Միջոցառման նպատակը կարևոր է այնքանով, որ երեկոյից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում խաղահրապարակի կառուցմանը: Երեկոյի սկզբում կներկայացվեն խաղահրապարակի կառուցման ուղղությամբ կատարված աշխատանքները և խաղահրապարակի մանրակերտը:

Տոմսերի արժեքը 3000 դրամ է։ Դրանք կտրամադրվեն ակումբի մուտքին։

Հիշեցնենք նաև, որ այս նախաձեռնության առաջին փուլը տեղի էր ունեցել նախորդ տարի, որին իրենց մասնակցությամբ աջակցեցին և ներկաներին հաճելի ժամեր պարգևեցին Ռուբեն Հախվերդյանը, Արիկը (Բամբիռը), Դավիթ Հակոբյանն ու Սուրեն Աճեմյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica