close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակից ներկայացած կալանավորը մի քանի տասնյակ «Այֆոն 7» է հափշտակել

Իրավունք

17 Մարտի 2018, 12:00
 «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակից ներկայացած կալանավորը մի քանի տասնյակ «Այֆոն 7» է հափշտակել

Կալանավայրում գտնվող անձի կողմից խարդախություն կատարելու հերթական շղթան է բացահայտվել: Այս անգամ տուժողը ոչ թե անհատ է, այլ կազմակերպություն: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Հակոբ Վարդապետյանը:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն` Վարդապետյանը, քննությամբ չպարզված անձանց հանցակցությամբ` ունենալով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորություն, 2016թ․ դեկտեմբերի 6-ին զանգահարել է Թումանյան փողոցում գործող «Արմտելեկոմ» ՍՊԸ, ներկայացել որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակից և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 15,390,000 ՀՀ դրամ արժողությամբ 37 հատ «Այֆոն 6» և «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախսներ, որոնց դիմաց ընկերությանը վճարում չի կատարել։

Հիշյալ հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվելԱրսեն Թորոսյանին: Այս գործով մեղադրվում է նաև Վարդապետյանի խցակիցը` Մերուժան Գևորգյանը: Համաձայն մեղադրանքի` նա օժանդակել է դատապարտյալ Հակոբ Վարդապետյանի կողմից խարդախությամբ 2016թ․ դեկտեմբերի 30-ին «Պարմա» ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության կատարմանը։

«Պարմա»-ից կատարված հափշտակության գործում Վարդապետյանին օժանդակել է նաև Նարեկ Ֆրանգուլյանը:

Վարդապետյանի խցակիցներից Սպարտակ Կիրակոսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ մարտ ամսին պատիժ կրելով ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ օժանդակել է նույն խցում պատիժ կրող դատապարտյալ Հակոբ Վարդանյանի կողմից խարդախությամբ 2017թ․ մարտի 7-ին «Դե Լաուր» ՍՊԸ առանձնապես խշոր չափերով գույքի հափշտակության կատարմանը։

Այս գործով որպես մեղադրյալ նեգրավված 5 անձանցից երկուսի` Նարեկ Ֆրանգուլյանի և Սպարտակ Կիրակոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Մերուժան Գևորգյանը կալանավորվել է, իսկ Հակոբ Վարդապետյանի և Արսեն Թորոսյանի նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվել:

Հիշյալ գործը ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica