close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննարկել են Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքները

Տնտեսական

15 Մարտի 2018, 11:08
 Քննարկել են Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Քննարկվել է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հավանության է արժանացել ծրագրի ֆինանսավորող` գերմանական KfW բանկի հետ համատեղ ընտրված «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության հետ իրականացված քննարկումների արդյունքում ձևավորված տեխնիկական առաջադրանքը:

Ըստ տեխնիկական առաջադրանքի` ծրագիրը բաժանվում է փուլերի: Առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման ենթակայանի վերակառուցում, 400կՎ լարման ենթակայանի, ինչպես նաև նոր բարձրավոլտ օդային գծի կառուցում մինչև Հայաստան-Վրաստան պետական սահման: Հաջորդ փուլերով նախատեսվում է 500կՎ ենթակայանի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցում:

Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով նախ կօգտագործվեն արդեն գործող ենթակայանները, որոնց վերակառուցումն ավելի քիչ ծախսատար է, քան նորի կառուցումը:

Միաժամանակ, արդեն առկա ենթակառուցվածքներով էներգետիկ նշանակության հողատարածքի վրա, որը նախատեսված էր նոր ենթակայանի կառուցման համար, կկառուցվի արևային էլեկտրակայան, վերջինիս ծախսերը կկրճատվեն արդեն առկա ենթակառուցվածքների օգտագործման շնորհիվ:

Արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկրճատվի առնվազն 30 տոկոսով: Բացի դրանից կկառուցվի նաև արևային ֆոտովոլտային կայան ծախսերի առնվազն 20 տոկոսի իրական տնտեսումով:

Ընդգծվել է, որ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ավարտից ոչ ուշ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը պետք է իրականացվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի և Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը զուգահեռ:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica