close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոտակա 50 տարում Արցախյան հիմնախնդրում ստատուս քվոյի փոփոխություն չի լինի. Իսագուլյան

Հասարակություն

13 Մարտի 2018, 15:10
 Մոտակա 50 տարում Արցախյան հիմնախնդրում  ստատուս քվոյի փոփոխություն չի լինի. Իսագուլյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` ՌԴ նախագահ Պուտինի հարցազրույցները, ըստ էության, ցույց են տալիս` ինչ վիճակում ընդունեց նա Ռուսաստանը: Այսօր լրագրողներին  նա ասաց, որ Պուտինի նախընտրական շրջանի վերջին ամսում մեծ ծավալի քարոզչական նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվում, իսկ վերջին՝ «Աշխարհակարգ» ֆիլմով  կարողացել են տեխնիկապես կատարելության հասնել:

«Աչքի են ընկնում նրա ուղերձները. ցույց տրվեց, որ ամենակարևոր բևեռներից մեկն աշխարհում ՌԴ-ն է` տնտեսապես ցածր վիճակում գտնվելու դեպքում, ցույց տրվեց, որ ռազմական առումով Ռուսաստանը թիվ առաջինն է աշխարհում: Պուտինի մեսիջներն ուղղված էին աշխարհին, հատկապես` ԱՄՆ-ին»,- ասաց Իսագուլյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև մարտի 12-17-ը Ադրբեջանում ընթացող զորավարժություններին, որոնց մասնակցելու է 25 000 զինվոր, նաև այն փաստին, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ին չտեղեկացնելով է այդ զորավարժություններն անցկացնում: Նա նշեց, որ առաջին դեպքը չէ, որ, խախտելով միջազգային պայմանավորվածությունները, Ադրբեջանը զինավարժություններ է անում, անցած տարի էլ երեք զինավարժություն անցկացրեց: «Մենք պետք է իմանանք, որ միշտ է խախտելու, և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի և ոչ համարժեք, այսինքն` շատ ավելի ուժեղ պատասխան տալ նրանց»,- ասաց նա:

Իսագուլյանի խոսքով` Հայաստանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ բխում է իր և Արցախի շահերից:

Դիտարկմանը` գուցե պետք է քաղաքական մակարդակով Ադրբեջանին պատասխանել, նա արձագանքեց. «Եթե Ալիևը հայտարարեց, որ Երևանն իրենցն է, ամենևին էլ պարտադիր չէր, որ մեր նախագահն  ասեր, որ Բաքուն էլ մերն է, բայց հետո են համապատասխան ու ավելի հզոր հայտարարություններ արվում: Հայաստանը վերջին տարիներին ընդհանրապես հետ չի մնում Ադրբեջանից»:

Ըստ Իսագուլյանի՝ այս ընտրական փուլից հետո արցախյան բանակցություններում կարող են և' աշխուժացումներ լինել, և' պասիվացումներ: «Արցախյան խնդրի հետ կապված քննարկումներ լինելու են շատ երկար տարիներ: Մոտակա 50 տարում սպասել ստատուս քվոյի փոփոխություն` նշանակում է չտիրապետել, թե ինչ գործողություններ են տեղի ունենում տարածաշրջանում: Ստատուս քվոն միակ ձևն է, որ պահպանում է կայունությունը մեր տարածաշրջանում»,- եզրափակեց նա:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica