close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2018
+17°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2018
USD1482.20
GBP1632.02
EUR1555.40
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղած քաղաքական ներկապնակից Սերժ Սարգսյանը վարչապետի առավել ընդունելի թեկնածուն է. Մանասերյան

Քաղաքական

13 Մարտի 2018, 13:06
 Եղած քաղաքական ներկապնակից Սերժ Սարգսյանը վարչապետի առավել ընդունելի թեկնածուն է. Մանասերյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանի կարծիքով` պետք է բարձր գնահատել երկրի 4-րդ նախագահի` Արմեն Սարգսյանի ընտրությունները: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տեղի է ունեցել այն, ինչ նոր Սահմանադրությունը պահանջում էր:

«Հրավիրվել է մարդ, որը լուրջ կենսագրություն ունի, գիտնական և մտավորական է, ունի կապեր աշխարհում, ինչը նպաստ կբերի մեր երկրի ինվեստիցիաներին: Ընտրության արդյունքները սպասելի էին»,- ասաց նա:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ` նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ 4-րդ նախագահի ունեցած լիազորությունները քիչ չեն, և ամեն ինչ հարաբերական է: «Օրինակ` Չինաստանում նախագահը ցմահ է լինելու, հայկական երկրորդ պետությունում (Արցախ /խմբ./) նախագահական իշխանություն է, որովհետև պատերազմական պայմաններում է երկիրը: Նույնը կարող եմ ասել ՀՀ-ի համար` չավարտված պատերազմի պայմաններում կարևորում եմ թե' վարչապետի, թե' նախագահի դերը: Նախագահի պարագայում այն դեպքն է, որ անձն իրենով արժեւորելու է այն պաշտոնը, որը ստանձնել է, քիչ, բայց կարևոր լիազորություններով»,- ասաց նա:

Մանասերյանը չի ընդունում այն պնդումները, թե երկրի չորրորդ նախագահն «անգլիական թագուհի» է: «Չեմ կարծում` Արմեն Սարգսյանն այն անձն է, որ կբավարարվի ֆորմալ գրվածով, այլ ոչ թե իր ժողովրդի խնդիրներով»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի թեմային և այն հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014 թվականին հայտարարել էր, որ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, Մկչտիչ Մինասյանը նշեց, որ խորհրդարանական համակարգի պայմաններում պետք է ընտրել վարչապետ և կառավարություն` հաշվի առնելով երկու հանգամանք: «Առաջին` պետք է հաշվի առնել երկրի, պետության առջև ծառացած խնդիրներն անվերապահորեն կատարելը, լուծելը, երկրորդ՝ Արցախի և մեր երկրի անվտանգության խնդիրները: Սրանից ելնելով` պետք է ընտրել այնպիսի կառավարություն և վարչապետ, որ այս երկու խնդիրները կարողանան լուծել: Օրենքի ոչ մի պահանջ չպետք է խախտվի, և պետք է լուծվի երկրի անվտանգության ու Արցախի խնդիրը»,- ասաց նա` հավելելով, որ այս երկու խնդիրների պարագայում առավել արդյունավետ վարչապետի թեկնածուն պետք է լինի երկրի խնդիրներին տիրապետող և իրականացնող անձ, և որ այս իմաստով «ալտերնատիվ մարդ» չկա:

Մանասերյանն էլ նշեց, որ ուզում է հիշեցնել, որ ընտրելու ենք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: «Այն մարդիկ, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել վարչապետի պաշտոնում, պետք է հիմնավորեն` ինչով է զիջելու այդ մարդը Սերժ Սարգսյանին: Սա այն բացառիկ դեպքերից է, որ այլընտրանքը պետք է հիմնավորվի: Եղած քաղաքական ներկապնակից Սերժ Սարգսյանը վարչապետի առավել ընդունելի թեկնածուն է»,- ասաց նա:

Եղանակն՝ առաջիկա օրերին
21 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica