close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+19°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կայացել է ՀՅԴ մամլո եւ տեղեկատվական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովը

Քաղաքական

13 Մարտի 2018, 12:25
 Կայացել է ՀՅԴ մամլո եւ տեղեկատվական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովը

2018 թ. մարտի 10-12-ը Երեւանում գումարվեց ՀՅԴ մամլո եւ տեղեկատվական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովը, որին մասնակցում էին 12 երկրներից շուրջ 40 խմբագիրներ եւ հանրային կապի պատասխանատուներ:

Խորհրդաժողովն անդրադարձավ ՀՅԴ աշխարհատարած լրատվամիջոցների գործունեությանը, արձանագրեց հաջողություններն ու առկա հիմնահարցերը, քննարկեց հայաստանյան եւ hամահայկական խնդիրների լուսաբանման հարցերը, արդի աշխարհում տեղեկատվական դաշտի դիմագրաված մարտահրավերները, ՀՅԴ հանրային կապերի ռազմավարության սկզբունքները եւ իրականացման մեխանիզմները:

Առանձին քննարկման նյութ դարձավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հարցը՝ կուսակցական լրատվամիջոցների անելիքների դիտանկյունից:

Խորհրդաժողովը կարեւորեց գործակցությունը հայ մամուլի մյուս միջոցների հետ Հայաստանի, Արցախի, ազգային այլ խնդիրների հետապնդումը համադրված ջանքերով իրականացնելու գործում:

Մերժելով հակապետական, ապազգային, արտաքին եւ ներքին ապակառուցողական հակաքարոզչությունը` խորհրդաժողովը միաժամանակ կարեւորեց մամուլի բազմակարծությունը, այլակարծության իրավունքը եւ դատապարտելի համարեց ազատ խոսքի նկատմամբ դրսեւորվող որեւէ կաշկանդում:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica