close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+9°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծի են ենթարկել Ողջաբերդի գյուղապետին, նրա կնոջն ու որդուն

Հասարակություն

9 Մարտի 2018, 14:14
 Ծեծի են ենթարկել Ողջաբերդի գյուղապետին, նրա կնոջն ու որդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն, ծեծկռտուք և խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

«Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։ Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սահակ«Պապիկյանը և նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Մուշեղյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ հնչեցնելով, ծեծի են ենթարկել Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ՝ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նույն հասցեի բնակիչ՝ 36-ամյա Գրիգոր Մելքոնյանին և նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արևշատ Մելքոնյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով ստացված օպերատիվ միջոցառումներ, այսօր՝ մարտի 9-ին, գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք են հրավիրել Ն. Մելքոնյանին, ով, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Ողջաբերդ համայնքի ղեկավարն է, և նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ս. Պապիկյանը, Ա. Մուշեղյանը և Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Մուշեղյանը ծեծի են ենթարկել իրեն, կնոջը՝ 56-ամյա Լիաննա Մելքոնյանին, և որդուն՝ 29-ամյա Նելսոն Մելքոնյանին, իսկ հետո կոտրել են իր մյուս տղային՝ Գ. Մելքոնյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու կողային հայելիները»,- կարդում ենք կայքում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica