close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Ալեքսանյանն ուզում է եղբորորդուն Երևանի քաղաքապետ դարձնել. «Հրապարակ»

Քաղաքական

9 Մարտի 2018, 10:12
 Սամվել Ալեքսանյանն ուզում է եղբորորդուն Երևանի քաղաքապետ դարձնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սամվել Ալեքսանյանը հեռահար պլան է մշակում` յուր եղբորորդի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի ղեկավար, թաղի խնդիրներից անտեղյակ Արտակ Ալեքսանյանին Երեւանի փոխքաղաքապետ, ապագայի ծրագրերում էլ՝ քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ դարձնելու մասով:

Ծրագրվում է, որ Արտակ Ալեքսանյանը մինչ քաղաքապետ «դառնալը» կզբաղեցնի Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի պաշտոնը, որը եւս Լֆիկի կադրն է, նախկինում Մալաթիայի թաղապետ է աշխատել: «Նյու-Բզեժինսկի» Սամվել Ալեքսանյանի մտքում Դավիթ Օհանյանը պետք է զբաղեցնի փոխնախարարի պաշտոն` որեւէ նախարարությունում, կամ էլ դառնա Շենգավիթի թաղապետ (Լիմինդրովիչը վաղուց է աչք դրել իր ընտրատարածքի մաս դարձած թաղի վրա), իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա Արտակ Ալեքսանյանի տեղակալ, վարչական շրջանի կադաստրի պետի որդի Վալերի Մանվելյանը:

Իսկ ինչո՞ւ ոչ փոխթաղապետ, կորյուն նահապետյանի որդի Արթուրը՝ հարցինք թաղապետարանի մեր աղբյուրին: «Պարոն Ալեքսանյանն առանձնապես ոգեւորված չէ Կորյունի որդու տարբերակով, համ էլ Մանվելյանենք պապոնց-պապ իրենց հարեւանն ու հարազատն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica