close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարոն Մարգարյանը միայն «Երկիր Ծիրանի»-ի կանանց ոչինչ չի նվիրել. «Ժողովուրդ»

Հասարակություն

8 Մարտի 2018, 10:20
 Տարոն Մարգարյանը միայն «Երկիր Ծիրանի»-ի կանանց ոչինչ չի նվիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամնե­րի նկատմամբ:

Մարտի 8-ին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «ՀՀԿ» և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղե­կությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կա­նանց է քաղաքապետը նվեր մատուցել՝ մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica