close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+23°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

55-ամյա տղամարդուն հարվածել էր, այրել ու թաղել աղբանոցում

Իրավունք

7 Մարտի 2018, 20:30
 55-ամյա տղամարդուն հարվածել էր, այրել ու թաղել աղբանոցում

Մարտի 4-ին՝ ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, Գավառի Իսահակյան փողոցում բնակվող 52-ամյա մի կին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, ամուսինը Գավառի շուկայից դուրս է եկել տուն գալու և չկա։ Կնոջից ամուսնու՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանի, անհետ կորչելու վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Գավառի քրեական հետախույզներն էլ, համագործակցելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ, սկսեցին անհրաժեշտ որոնողական միջոցառումները՝ անհետ կորածին հայտնաբերելու ուղղությամբ։

Արդյունքում՝ պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ անհետ կորած համարվող տղամարդն ու նրան փող պարտք Միշա Մխիկյանը քաղաքի հրապարակում տեսնվել են։ Գավառի բնակիչ 49-ամյա Մխիկյանի մեքենայով շարժվել են Սայադյան փողոցի վերջնամաս՝ գերեզմանատան ուղղությամբ։ Հարց ու պատասխանի ընթացքում Մխիկյանը հարվածել է պարտատիրոջը, ապա տարել աղբանոց, այրել ու թաղել։ Գավառի քրեական հետախույզները օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերել են և՛ Միշա Մխիկյանին, և՛ անհետ կորած համարվող Հայրապետ Հերգնյանի դին՝ աղբանոցում։ Հարուցվել է քրեական գործ։ 
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 
Միշա Մխիկյանը ձերբակալվել է։ 
Դեպքի հանգամանքները պարզվում են։ 
Կատարվում է քննություն։

Ոստիկանության մամուլի ծառայություն
Մարդակերություն
18 Հունիսի 2018, 20:02 Մարդակերություն
Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica