close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Wikipedia-ն արշավ է սկսել Թուրքիայում կայքի արգելափակման դեմ

Տարածաշրջան

7 Մարտի 2018, 15:03
 Wikipedia-ն արշավ է սկսել Թուրքիայում կայքի արգելափակման դեմ

Խոշորագույն առցանց հանրագիտարան Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության վերականգնմանն ուղղված արշավ է սկսել։

Ըստ Ermenihaber-ի՝ Facebook սոցիալական ցանցի Wikipedia–ի էջում #WeMissTurkey (մենք կարոտել ենք Թուրքիան) հեշթագով արշավ է մեկնարկել։ Հայտնի է, որ արշավը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում էջում Թուրքիայի վերաբերյալ հրապարակումներ են կատարվելու։ Փոխվել է նաև Facebook-ում Wikipedia-ի էջի գլխավոր լուսանկարը՝ տեղ տալով հեշթագի կարգախոսը կրող` Wikipedia-ի սիմվոլին։

Wikipedia ընկերության կողմից թեմայի վերաբերյալ կատարված հայտարարության մեջ ասված է. «Ի՞նչ կանեք, եթե մի առավոտ արթնանաք և չկարողանաք մուտք գործել Wikipedia։ Թուրքիան 10 ամիս առաջ նման իրավիճակում էր հայտնվել։ Թուրքիայի 80 մլն բնակչությունը մեկ ակնթարթում զրկվեց Wikipedia-ից օգտվելու և Wikipedia –ին աջակցելու հնարավորությունից։ 
Հենց այդ պատճառով էլ մենք մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի վերաբերյալ հրապարակումներ կանենք։ Դուք մեզ կարող եք Թուրքիայի մշակույթի վերաբերյալ հարցեր ուղղել #WeMissTurkey հեշթագով, իսկ մենք մեկ շաբաթվա ընթացքում կթարմացնենք այդ ինֆորմացիան»։

Հիշեցնենք, որ շուրջ 10 ամիս առաջ թուրքական դատարանի որոշմամբ Wikipedia կայքը Թուրքիայի տարածքում արգելափակվել էր՝ հակաթուրքական բովանդակությամբ հոդվածներ հրապարակելու և դրանք չհեռացնելու պատճառաբանությամբ։

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica