close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը պատմել է` ինչպես է ստել Մելանյա Թրամփին

Աշխարհ

7 Մարտի 2018, 13:44
 Պուտինը պատմել է` ինչպես է ստել Մելանյա Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհակարգ 2018» փաստագրական ֆիլմում պատմել է, որ կարճ զրույց է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ Համբուրգում 2017-ի ամռանը կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ. հայտնում  է Газета.ру-ն:

Նա նշել է, որ զրուցել է ոչ միայն Մելանյայի, այլ նաև Իտալիայի վարչապետի տիկնոջ հետ. նրանց հետաքրքրել է ՌԴ-ում գործող ժողովրդագրության ծրագիրը:

Պուտինը  կանանց նաև պատմել է ՌԴ-ի, Սիբիրի, Կամչատկայի, ձկնորսության մասին: «Ինչպես լինում է նման դեպքերում, մի քիչ ստել եմ: Ինչպե՞ս կարելի է չստել ձկնորսության մասին պատմելիս»,- ասել է նա:

Հարցին` չի՞ հավաքագրել արդյոք զրուցակիցներին` որպես գործակալ, Պուտինն ասել է. «Ոչ, ես դրանով վաղուց արդեն չեմ զբաղվում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica