close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2018
+17°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2018
USD1482.20
GBP1632.02
EUR1555.40
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պատերազմի է մասնակցել, չի նշանակում` ՀՀԿ-ն պիտի գտնի, որ նա պիտի դառնա վարչապետ. Գալուստ Սահակյան

Քաղաքական

7 Մարտի 2018, 13:09
 Եթե պատերազմի է մասնակցել, չի նշանակում` ՀՀԿ-ն պիտի գտնի, որ նա պիտի դառնա վարչապետ. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը դրժել է իր խոսքը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայարարել էր, թե չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին: Լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա քաղաքական հայտարարություն էր։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու` ՀՀԿ ցանկությանը, նա նախ հայտարարեց. «Այս պահին մենք այլ թեկնածու չունենք: Այս պահին ՀՀԿ-ն դեռևս որևէ մեկի թեկնածությունը չի քննարկում»։ Ապա հավելեց. «Այդ քննարկումների ժամանակ ես կկարողանամ ներկայացնել այն արգումենտները, թե ինչու հենց Սերժ Սարգսյանը պիտի լինի վարչապետ»։

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի կարող ներկայացնել Արցախյան խնդիրը, ուստի վարչապետ պետք է լինի հենց Սերժ Սարգսյանը։ «Դուք հարցրել եք Մանվել Գրիգորյանին՝ չմտածելով, որ եթե մեկ անգամ ձեր աչքերով պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք, թե Մանվել Գրիգորյանը ինչի հետևանքով է այդպես խոսում։ Մենք պատերազմական ճանապարհով ենք մեր երկրի մեջ անկախությունը կարողացել պահել», - ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այս պահին Հայաստանը պատերազմական իրավիճակում է, և բնական է, որ վարչապետի թեկնածուի՝ պատերազմի մասնակից լինելը դիտվում է առավելություն, մինչդեռ դա միակ հատկությունը չէ, որի վրա հիմնվում է Հանրապետականը թեկնածու ընտրելիս։ «Լավ է, որ պատերազմի մասնակից է, բայց դա չի նշանակում, որ միայն նրա համար, թե պատերազմի է մասնակցել, Հանրապետականը պիտի գտնի, որ նա պիտի դառնա վարչապետ»,- եզրափակեց Սահակյանը։

Եղանակն՝ առաջիկա օրերին
21 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica