close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2018
+16°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներման մասին վիճահարույց օրենքն ընդունվեց

Քաղաքական

7 Մարտի 2018, 11:36
 Ներման մասին վիճահարույց օրենքն ընդունվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց ձայների` 63 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ հատկապես խնդրահարույց էին ճանաչվել հետևյալ դրույթները: Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու: Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:

Ընդդիմադիրները պնդում էին, որ այս դրույթները հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են նախագահի լիազորությունները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica