close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ հակամարտության` ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի. ամերիկացի համանախագահ

Արցախ

7 Մարտի 2018, 11:00
 ԼՂ հակամարտության` ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի. ամերիկացի համանախագահ

ԼՂ հակամարտության` ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

«Մենք համոզված ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, և որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- նշել է նա:

 Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  գրասենյակի ընդլայնմանը` Շոֆերը նշել է, որ այդ քայլը շփման գծում լարվածության նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու` կողմերի ցանկության վկայությունը կդառնա:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica