close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որոշումն արդեն կա. «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը. «Ժամանակ»

Քաղաքական

7 Մարտի 2018, 10:32
 Որոշումն արդեն կա.  «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի  Սերժ Սարգսյանի թեկնածությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաեւ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նման որոշման համար «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունի առնվազն երեք պատճառ.

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի առաջարկով աջակցել է Արմեն Սարգսյանին եւ հիմա չի կարող անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկել: Գագիկ Ծառուկյանը երախտապարտ է Սերժ Սարգսյանին իր քաղաքական ռեաբիլիտացիայի համար, եւ կողմ քվեարկությամբ վարձահատույց է լինելու դրա համար: Բացի այդ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ եթե անգամ ինքը որոշի, որ իր ղեկավարած դաշինքը պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա դաշինքի ոչ բոլոր պատգամավորները կկատարեն այդ որոշումը՝ մանավանդ, որ ի տարբերություն նախագահի ընտրության, որը գաղտնի էր, վարչապետի ընտրությունը անվանական է:

Հնարավոր է նաեւ, որ լինի չորրորդ հիմնավորումը, եւ «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի, բայց դա այնքան էլ էական չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica