close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրանքների ներմուծման և արտահանման հայտարարագրումը նախատեսվում է իրականացնել միասնական էլեկտրոնային հարթակում

Տնտեսական

6 Մարտի 2018, 20:01
 Ապրանքների ներմուծման և արտահանման հայտարարագրումը նախատեսվում է իրականացնել միասնական էլեկտրոնային հարթակում

Այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարական տվեց  Trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակի վերաբերյալ: «Գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացը ըստ մարմնի ևս տարբերվում է՝ ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,-նշել է վարչապետը։ 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանաության և առողջապահության, նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկել Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ Trade․gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ՝ նախատեսելով պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica