close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2018
+21°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեղատոմսերի պարտադրանքը կգործի աստիճանական ժամանակացույցով

Հասարակություն

6 Մարտի 2018, 17:56
 Դեղատոմսերի պարտադրանքը կգործի աստիճանական ժամանակացույցով

Այսօր կառավարության նիստում առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ներկայացրեց դեղատոմսերի ձևերը, դեղատոսմեր գրելու, էլեկտրոնային եղանակով  դեղեր բաց թողելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը մասնակի կասեցնելու մասին հարցը:

«Խոսքը վերաբերում է մարտի 1-ից ուժի մեջ մտած որոշմանը, որով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա դեղեր, պարտադիր պահանջ էր սահմանվում: Ոսումնասիրելով ստեղծված վիճակը` առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց սահմանել, որի հիմքում կդրվի դեղերի ռիսկայնության աստիճանը: Այսինքն` առավել ռիսկային` հոգեմետ և հակաբիոտիկ դեղերը դեղատոմսով բաց կթողնվեն մարտի 1-ից: Հաջորդ փուլում` հուլիսի 1-ից, պարտադիր պահանջ կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա և արդեն հոկտեմբերի 1-ից` դեղերի ամբողջ ցանկի վրա»,- ասաց Սամվել Մարգարյանը:

Վարչապետը հանձնարարեց ուշադիր լինել, քանի որ կա տեղեկություն, որ դեղատոմսերը դեղատների դիմաց են գրում ու բաժանում:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica