close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+19°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կատարելագործել լիզինգային գործունությունը. հանձնարարական

Տնտեսական

6 Մարտի 2018, 18:15
 Կատարելագործել լիզինգային գործունությունը. հանձնարարական

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց լիզինգային գործունեության զարգացման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` ներկայումս լիզինգի ծառայություն են մատուցում մասնագիտացված երկու ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից` 3-ը, գործող առևտրային բանկերից` 5-ը: Նման ցուցանիշը, ըստ վարչապետի, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում` գործող օրեմսդրության թերի կարգավորումներով: Մասնավորապես`օրենսդրությամբ կարգավորված չեն լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, հստակ չեն պայմանագրերի վաղաժամկետ  դադարեցման ընթացակարգերը, կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը:

Վարչապետը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել օրենսդրական փոփխությունների առաջարկություններ` ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը` անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցմանն ու կատարելագործմանը:

 

 

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica