close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնումների ոլորտի շեղումները նաև ոչ ճիշտ պլանավորման պատճառով են. հանձնարարական

Քաղաքական

6 Մարտի 2018, 17:23
 Գնումների ոլորտի շեղումները նաև ոչ ճիշտ պլանավորման պատճառով են. հանձնարարական

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ապրանքների ձեռք բերման գնի պլանավորման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` դեռ 2018թ. հունվարին կառավարության նիստում անդրադարձ էր կատարվել պետական գնումների վերլուծության հարցին: Ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել թերություններ, շեղումներ, որոնք ոչ հստակ պլանավորման արդյունք են:

Վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել նախարարությունների հիմնական սպառման` 20-30 անուն ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրերը:

Ֆիննախին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռք բերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների, մեկ միասնական չափման միավոր: Հանձնարարվեց երկամսյա ժամկետում առողջապահության նախարարի հետ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավորը:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica