close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2018
+18°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2018
USD1482.20
GBP1632.02
EUR1555.40
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյունաբերությունում, առևտրում աճ ունենք, ես այդ աճը տեսնում եմ. Վաչե Գաբրիելյան

Տնտեսական

6 Մարտի 2018, 17:05
 Արդյունաբերությունում, առևտրում աճ ունենք, ես այդ աճը տեսնում եմ. Վաչե Գաբրիելյան

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ԱՎԾ-ի տվյալներին կասկածելու հիմք չունի: Խորհրդարանում այսպես պատասխանեց նա լրագրողներին` անդրադառնալով նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտնած այն կասկածներին, թե ԱՎԾ տվյալները` ՀՆԱ-ի 7,5%  աճը, չի համապատասխանում իրականությանը:

Հարցին` ինչպե՞ս է գոյացել այդ 7,5% աճը, Գաբրելյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ` գոյացման մասին հարցերը տաք Ազգային վիճակագրության ծառայությանը: Ես անձամբ ԱՎԾ տվյալներին կասկածելու հիմք չունեմ: Մենք ունենք աճ համապատասխան ճյուղերում: Կա տնտեսական ակտիվության ցուցանիշ, և կա գնահատական` 7,5%-ի, որը, ըստ էության, արտացոլում է տնտեսական ակտիվության ցուցանիշները»: Նա նաև նշեց. «Արդյունաբերությունում ունե՞նք աճ, առևտրում ունե՞նք աճ,` ունենք, ես տեսնում եմ այդ աճը: Մնացածը եկեք կտոր-կտոր դնենք, նայենք»:

Ըստ փոխվարչապետի` այլ խնդիր է` արդյո՞ք աճը լավն է, թե՞ վատը, իսկ թվի վերաբերյալ կրկին շեշտեց, որ ԱՎԾ-ի ներկայացրած գնահատականի հետ կապված խնդիրներ չի տեսնում:

Դիտարկմանը` առաջին անգամ է ՀՆԱ-ի նման բարձր աճ գրանցվել, և հարցին`արդյո՞ք դա ընտրություններով պայմանավորված չէ, նա արձագանքեց. «Ես ընտրությունների հետ պայմանավորված միտում չեմ տեսնում, որովհետև բոլոր ընտրությունները տեղի են ունենում ԱԺ-ում: Ես չեմ կարծում, որ այդ ցուցանիշներն այս կամ այն կերպ ազդելու են ԱԺ-ում արդեն իսկ ընտրված մարդկանց կողմից նոր ընտրություն կատարելու համար, այսպիսով` այդ մտավախությունը համարում եմ անհիմն»:

Ինչ վերաբերում է, որ սա կներկայացվի որպես լավ ցուցանիշ, որ ապահովել է Սերժ Սարգսյանը, Գաբրիելյանն արձագանքեց. «Անում եք ենթադրություններ, մտահղացումներ, որոնք որևէ կապ չունեն վիճակագրության հետ»:

Դիտարկմանը` Սերժ Սարգսյանը հիմա ակտիվորեն խոսում է ցուցանիշների աճի մասին, նա պատասխանեց. «Նա միշտ է ակտիվորեն խոսում: Ես բոլոր հարցերին պատասխանեցի»:

Եղանակն՝ առաջիկա օրերին
21 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica