close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը` դռնփակը թաքունը չի. Էդուարդ Շարմազանով

Քաղաքական

6 Մարտի 2018, 16:30
 Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը` դռնփակը թաքունը չի. Էդուարդ Շարմազանով

ԱԺ արտահերթ նիստում կառավարության կառուցվածքի մասին և հարակից օրենքների քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, ով հեգնել էր, թե շնորհավորում է գործադիրին և հայտարարել. «Մի ժողովրդական խոսք կա՝ մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, թող գնա` մինչև կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ չաքուչը»:

Շարմազանովը նշեց, որ մեխն ու չագուչը քաղաքացիների ձեռքում է, ովքեր ձայն են տվել 4 խմբակցություններին:

Նշենք, որ «Ելքը» համարում է, թե այս փոփոխությունները երկիրը տանում են հետընթացի՝ սուպերվարչապետացման:

Շարմազանովն ասաց, որ այս փոփոխությունները բխում են սահմանադրական բարեփոխումների ոգուց: «Բնականաբար, իմ հարգելի ընդդիմադիր գործընկերների կարծիքների հետ համամիտ չեմ, փորձեմ հիմնավորել»,- ասաց նա ու շարունակեց. «Ամիսներ շարունակ մեր գործընկերները խոսում են վարչապետական կամ սուպերվարչապետական համակարգի մասին: Աշխարհում նման բան գոյություն չունի, գոյություն ունի խորհրդարանական համակարգ, և յուրաքանչյուր` խորհրդարանական համակարգը որդեգրած երկրում առաջին ջութակը ո'չ խորհրդարանի նախագահն է, ո'չ փոխնախագահը, ո'չ էլ ֆրակցիայի ղեկավարները, առավել ևս` ո'չ էլ ընդդիմությունը: Բոլոր խորհրդարանական կառավարման երկրներում առաջին ջութակը կառավարման ղեկավարն է»:

ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով հարցին` ինչո՞ւ ԱԱԾ-ն, ոստիկանությունը պետք է ենթարկվեն վարչապետին, հակադարձեց` բա էլ ո՞ւմ պիտի ենթարկվեն: Ըստ նրա՝ նման կերպ բարձրացվում է այդ մարմինների քաղաքական պատասխանատվությունը:

«Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր անձնական ցանկություններով, այլ պետական շահով, և տեսանելի ապագայում, այո, ուժային ու անվտանգության կառույցները պետք է լինեն բացառապես կառավարության ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո: Երբ մենք ասում ենք խորհրդարանական վերահսկողություն, ինչի՞, մենք չունե՞նք վերահսկողական լծակներ, վարչապետն օդի՞ց է ընտրվելու: Մենք ենք ընտրելու»,- ասաց Շարմազանովը:

Նա անհիմն հայտարարություն համարեց այն, որ ասում են, թե նախագահական լիազորությունները տրվում են վարչապետին:

Ինչ վերաբերում է կառավարության դռնփակ նիստերին, Շարմազանովն ասաց. «Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը` դռնփակը թաքունը չի»:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica