close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2018
+21°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է շտապում Լևոն Ալթունյանը. դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացն աստիճանաբար կլինի

Հասարակություն

6 Մարտի 2018, 16:08
 Ինչո՞ւ է շտապում Լևոն Ալթունյանը. դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացն աստիճանաբար կլինի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի 2017-ի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը մինչեւ 2018-ի հոկտեմբերի 1-ը կասեցնելու հարցը։

Հիշեցնենք, որ խոսքն այն որոշման մասին է, ըստ որի՝ այս տարվա մարտի 1-ից դեղատոմսային ցանկում ներառված բոլոր դեղերը պետք է բաց թողնվեին դեղատոմսով:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ստացվում է՝ դեղերի փուլային բացթողնման կարգն արդեն սկսել է գործել, սակայն այդ կարգը գործադիրը միայն այսօր պետք է սահմանի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ: «Չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությամբ պահանջվել է դեղերի որոշակի խմբի դուրս գրում  և բաց թողում միայն դեղատոմսերով, երկար ժամանակ դրանք իրացվել են առանց դեղատոմսի: Իրավիճակի կարգավորմանն էր ուղղված «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը, որի համաձայն` մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության 2017-ի նոյեմբերի 9-ի N 1402-ն  որոշումը` ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ սահմանելով  2018-ի փետրվարի 28-ը: Սակայն որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica