close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2018
+16°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիպրոսի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Քաղաքական

6 Մարտի 2018, 15:36
 Կիպրոսի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդաբար գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների և երկու ժողովուրդների դարավոր, ջերմ բարեկամական կապերի պահպանման և ընդլայնման ուղղությամբ չպետք է դադարել աշխատել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-կիպրական բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության և սերտ շփումների մասին ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ կուսակցական մակարդակով և միջազգային կառույցների շրջանակներում: Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում Հանրապետության Նախագահն անդրադարձել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, նշելով, որ այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով հրավեր է ուղարկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:

Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում և գոհունակությամբ փաստել նաև օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:

Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-կիպրական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որպեսզի դրանք հասցվեն առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:

Դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը շնորհակալություն է հայտնել Նախագահին հանդիպման և իր հավատարմագրերն ընդունելու համար, նշելով, որ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նույն պահին բարեկամ Հայաստանի դեսպանն էլ իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Անաստասիադիսին:

«Սա, իհարկե, զուգադիպություն է, բայց, կարծում եմ, կարևոր զուգադիպություն է, որ տեղի է ունենում շատ լավ բարեկամների միջև: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի լավ լինել չէին կարող, բայց մենք, պարո՛ն Նախագահ, համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք առաջ մղենք»,-ասել է Կիպրոսի դեսպանը: 

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը և դեսպան Մարկիդեսը քննարկել են տարբեր ոլորտներում հայ-կիպրական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica