close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան. Ալիկ Սարգսյանը խուսափեց պատասխանել

Քաղաքական

6 Մարտի 2018, 14:46
 Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան. Ալիկ Սարգսյանը խուսափեց պատասխանել

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը անդրադարձավ երեկ Եռաբլուրում Մանվել Գրիգորյանի արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում հայտարարել էր. «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից: Կարող ա ապագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լևոնից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք, չկա տենց մարդ: Եթե իմ կարծիքն ա` ինքն ա, վսյո»:

Ալիկ Սարգսյանի խոսքով` գեներալը Արցախի հետ կապված իր դիտարկումն է ներկայացրել: «Մանվել Գրիգորյանի կարծիքն է։ Ինքն ավելի լավ գիտի Արցախի պայքարը, ու լավ կլինի իրենից հարցնեք, թե ինչ է նկատի ունեցել։ Կարծում եմ՝ Արցախի մասին է ասել։ Դրանից դուրս չեմ կարծում, թե անձանց հետ կապված կարծիքներ է հայտնել», - նշեց նա։

Հարցին` անձամբ իր համար ով է ավելի նախընտրելի՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը Սարգսյանն արձագանքեց. «Իզուր եք հարցն այդքան կոնկրետացնում։ Հիմա այդ հարցին չեմ էլ ուզում պատասխանել: Բնականաբար, իմ կարծիքն ունեմ, բայց օրը կգա, բոլորս էլ հնարավորություն կունենանք կարծիք հայտնելու»:

Նա հավելեց, որ գիտի` ով ավելի լավ, մեծ փորձ ունի, ով կարող է արտաքին աշխարհում ավելի պատշաճ կերպով Արցախյան խնդիրը ներկայացնել։

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica