close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դռնփակ նիստերը գործադիր իշխանությունում ժողովրդավարական տարր է. Դավիթ Հարությունյան

Քաղաքական

6 Մարտի 2018, 14:20
 Դռնփակ նիստերը գործադիր իշխանությունում ժողովրդավարական տարր է. Դավիթ Հարությունյան

Հայտնել ենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։  Հիմնական զեկուցով հանդես եկավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ նախագծի համաձայն` կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և 17 նախարարից։

Հարությունյանի խոսքով` վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված` անհամատեղելիության պահանջներ է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի։

«Ամրագրվել են աշխատակազմի վերաբերյալ դրույթներ։ Փոխվարչապետերին սպասարկելու է համապատասխան գրասենյակը», - հայտնեց Հարությունյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություներին և վարչապետին ենթակա մարմինների շրջանակը, որտեղ ևս երեք նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարգի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայությունները։

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարից հետաքրքրվեց` ի՞նչ հիմնավորմամբ են որոշել, որ նիստերը պետք է դռնփակ անցկացվեն։ «Ի սեր Աստծո, մի' ասեք, թե դա ժողովրդավարության կամ բանավեճ ապահովելու համար է։ Նույն տրամաբանությամբ` ԱԺ նիստերը կարող ենք փակել»,- հայտարարեց պատգամավորը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ էական տարբերություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև: Ըստ նրա` օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ «Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է»,- ասաց նախարարը` կրկին պնդելով, որ դռնփակ նիստերի ժամանակ բանավեճերը հնարավոր կդառնան։

Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց` ի՞նչ տրամաբանությամբ է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել, իսկ Սփյուռքի նախարարությունը` մնացել: «Արդյո՞ք արտաքին քաղաքականության հարցում Սփյուռքի նախարարության դերն ավելի մեծ է»,- հարցրեց նա:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ որոշումը կապված է քաղաքական նպատակահարմարության հետ, քանի որ կառավարությունն իր աշխատանքն ավելի արդյունավետ է համարում այդ եղանակով: «Իհարկե, Սփյուռքի նախարարությունը կարելի է նաև միավորել, բայց այս պահին կառուցվածքային հենց այս մոդելն է նպատակահարմար»,- եզրափակեց նախարարը։

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica