close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ փուլեր պետք է հաղթահարեն ֆիլմերը պետական աջակցություն ստանալու համար

Մշակույթ

6 Մարտի 2018, 13:36
 Ինչ փուլեր պետք է հաղթահարեն ֆիլմերը պետական աջակցություն ստանալու համար

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այլևս արտադրություն չի անելու, այդ բոլորն անելու են կինոարտադրող ընկերությունները. այսօր լրագրողներին հայտնեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ անդրադառնալով ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգին:

Ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգի համաձայն՝ կստեղծվի երկու հանձնախումբ՝ տեխնիկական և գեղարվեստական: Միրզախանյանի ներկայացմամբ՝  տեխնիկական հանձնախումբը ներկայացված հայտերի ձևաչափը պետք է ստուգի, դրանց իրավական կողմը, իսկ գեղարվեստական հանձնախումբը ֆիլմի գեղարվեստական մասը կգնահատի:

«Երկու հանձնախմբերն էլ կլինեն 5 անձից կազմված, ավելին՝ յուրաքանչյուր անվանակարգի, այսինքն՝  գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար կգործեն առանձին հանձնախմբեր: Գեղարվեստական հանձնախմբում կլինեն ներկայացուցիչներ գրողների, նկարիչների միությունից, իսկ տեխնիկական հանձնախումբը կընտրվի կինոկենտրոնի կազմից, բայց կարող են լինել և հրավիրված մասնագետներ: Յուրաքանչյուր հանձնախումբ կընտրի իր նախագահին»,- ասաց Միրզախանյանը՝ հավելելով, որ հանձնախմբերին հայտերը ներկայացվելու են անանուն:

Ի դեպ, այս տարի 274 մլն դրամ է հատկացվել կինոարտադրության համար, որի 30 տոկոսը տրվելու է դեբյուտներին: «Փորձելու ենք այդ կերպ ավելի շատ երիտասարդությանը ներգրավել կինոարտադրության գործընթացում, քանի որ մեր ապագան երիտասարդներն են: Մեր բյուջեի 5 տոկոսն էլ տրվելու է զարգացման փուլին աջակցելու համար, այսինքն՝ քասթինգների անցկացման, սցենարն ամբողջացնելու համար»,- հայտնեց Միրզախանյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ իրենց սկզբունքն է՝ փոքր միջոցներով մեծ արդյունքի հասնել: Նախարարի ներկայացմամբ՝ այս տարի կինոյի մասին օրենքի քննարկումը կառավարությունից կտեղափոխվի ԱԺ: «Պետք է ոլորտն առողջացնենք»,- ասաց նախարարը:

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է, որ գործընկեր դառնան կինոարտադրողի հետ:  Նա ներկայացրեց նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվելու, թե որ նախագիծն է ֆինանսավորվելու, որը` ոչ: «Կինոկենտրոն ներկայացված հայտերը նախ կքննեն տեխնիկական փորձագիտական խումբը և գեղարվեստական խումբը, որոնք բալային համակարգով կգնահատեն դրանք: Գնահատման արդյունքի հիման վրա հեղինակներին կհրավիրենք լսումների, և լսումների արդյունքում էլ կընտրվեն լավագույն նախագծերը: Ընտրված նախագծերը կներկայացնենք մշակույթի նախարարին՝ դրանք վերջնականապես հաստատելու»,- ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ ֆիլմարտադրության համար տրամադրված գումարը, այո, քիչ է, սակայն կան երկրներ, որտեղ պետությունն ընդհանրապես չի ֆինանսավորում այս ոլորտը: Ուստի, Բաղդասարյանի խոսքով, փոքր բյուջեով պետք է օգնեն ստեղծել նախագծեր, որոնք էլ կնպաստեն, որպեսզի բյուջեն ավելանա:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica