close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+20°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, կուզենամ անթերի ղեկավար տեսնել. Տաճատ Վարդապետյան

Քաղաքական

6 Մարտի 2018, 13:21
 Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, կուզենամ անթերի ղեկավար տեսնել. Տաճատ Վարդապետյան

Հրայր Թովմասյանին փոխարինած ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը բարձր է գնահատում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը և այս տարիների նրա անթերի ղեկավարումը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է:

Հարցին` Սերժ Սարգսյանն անփոխարինելի՞ է, Վարդապետյանը պատասխանեց, որ դա մոտեցման հարց է: «Եթե իմ գնահատականն է, որ Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, կուզենամ անթերի ղեկավար տեսնել: ՀՀԿ-ն շատ մոտ ապագայում համապատասխան որոշում կկայացնի, և բոլորիս պարզ կլինի: Միանձնյա որոշումներ չկան: Կգա ժամանակը, կհայտարարվի, այնպես որ` այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին, ապա պատգամավորը նշեց, որ սոցիալական լարվածություն կարող է լինել ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ համեստ, սակավ ռեսուրսներով օժտված Հայաստանում: «Մենք երկու տասնամյակից ավելի շրջափակման մեջ ենք: Առանձնապես աչքի չենք ընկնում օգտակար հանածոներով»,- ասաց նա:

Հարցին՝ շարունակելո՞ւ է ստեղծագործել, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, որ ստեղծագործելը պատվերով չի լինում, մուսան հայտնվում է պահի տակ:

«Իսկ կարո՞ղ է ասմունքել իր վերջին բանաստեղծություններից որևէ մեկը» հարցին պատասխանեց. «Ես այս պահին ձեռնպահ եմ մնում բանաստեղծություն արտաբերել, որովհետև այլևս նպատակամղված եմ քաղաքական գործունեության և պատրաստվում եմ օրենսդիր մարմնում աշխատանքին»:

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica