close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.26
GBP1635.33
EUR1557.01
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի Հայաստանի վրա. Թևան Պողոսյան

Քաղաքական

6 Մարտի 2018, 13:12
 ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի Հայաստանի վրա. Թևան Պողոսյան

Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններից զենք ձեռք բերելու համար, դրանով կխախտի տարածաշրջանում զինված ուժերի և զենքի հավասարակշռությունըը, ինչը չափազանց վտանգավոր է և ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից: Նման կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, զենք ձեռք բերելու համար բավականին լուրջ շուկաներ ունի՝ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թուրքիան, Իսրայելը և այլն: Իսկ Հայաստանը հնարավորություն չի ունենա այլ երկրներից զենք ձեռք բերելու»,- ասաց նա ՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ-ը չի գնա նման քայլի և չի խախտի տարածաշրջանի հավասարակշռությունը:

Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ի համար ավելի շատ առաջնահերթություն է հայ-թուրքական սահմանի բացումը, որով կթուլանա մեր երկրի կախվածությունն այլ երկրներից:

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն էլ է այն կարծիքին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը չի ազդի Հայաստանի վրա: «Չպետք է մեռանալ, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, որը շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է գիտակցի սեփական շահերն ու առաջնորդվի դրանցով:

Դոն Պիպոն կալանավորվեց
19 Հունիսի 2018, 17:28 Դոն Պիպոն կալանավորվեց

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica