close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրել. Փաշինյան

Հասարակություն

6 Մարտի 2018, 11:56
 Ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրել. Փաշինյան

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման ընթացակարգը սահմանել օրենքով, նաև սահմանել դրանց ձևերն ու տեսքը: Նախատեսվել է նաև, որ հանրապետության նախագահին պարգևատրման միջնորդություն անելու իրավունք ունենան վարչապետը, պատգամավորը, ՍԴ նախագահը, ԲԴԽ-ը, իսկ մյուս պետական մարմիններն առաջարկով դիմում են վարչապետին, որի միջնորդությունից հետո նախագահը սահմանված կարգով տալիս է այդ պարգևները: Նախատեսվում է նաև, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրվող անձը համարվի նաև ազգային հերոս:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրապետության նախագահն առանց միջնորդագրի` ինքնուրույն, պարգևատրելու որոշում կարո՞ղ է կայացնել, թե՞ ոչ: «Սա հստակ նախագահի լիազորությունն է, ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց` հիմնականում վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել»,- հարցրեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ արդեն նշեց, որ 4 անձ հնարավորություն ունի դիմելու նախագահին` միջնորդագրով: Ինչ վերաբերում է ինչո՞ւ  ՀՀ նախագահն ինքնուրույն չի կարողանալու նման պարգևներ սահմանել, Հովհաննիսյանն ասաց, որ դա էլ 139-րդ հոդվածից է բխում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica