close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանաբնակ թուրքերը Մերկելին ավելի շատ են սիրում, քան Էրդողանին. ուսումնասիրություն

Տարածաշրջան

6 Մարտի 2018, 11:03
 Գերմանաբնակ թուրքերը Մերկելին ավելի շատ են սիրում, քան Էրդողանին. ուսումնասիրություն

Հայտնի է դարձել գերմանաբնակ՝ թուրքական և ռուսական ծագմամբ քաղաքացիների մասին համատեղ ուսումնասիրության արդյունքը, որի շրջանակներում նրանց հարց է ուղղվել ընտրություններում իրենց որոշման վերաբերյալ:

Ըստ Demokrathaber-ի՝ ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ թուրքական և ռուսական ծագման գերմանացի քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին զգալիորեն քիչ է, քան այլ ծագման քաղաքացիների:

Գերմանիայում նախորդ տարվա ընտրություններին ընդհանուր մասնակցությունը եղել է 72.2 տոկոս, որից 64 տոկոսը եղել են թուրքական ծագման, իսկ 58-ը՝ ռուսական ծագման գերմանացիներ:

Ուսումնասիրության մեջ պահանջվել է -5-ից +5-ի սահմաններում գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ուշագրավ է, որ ծագմամբ թուրք մասնակիցներն իրենց երկրի նախագահին գնահատել են -2.5, իսկ Մերկելին ու Պուտինին՝ +1.6 և +1.4:

Այսպիսով` հայտնի է դարձել, որ գերմանաբնակ թուրքերն իրենց երկրի ղեկավարին ավելի քիչ են սիրում, քան Անգելա Մերկելին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica