close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության օրակարգում է կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման հարցը

Տնտեսական

5 Մարտի 2018, 20:43
 Կառավարության օրակարգում է կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման հարցը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին հավանություն տալու մասին որոշմանը հավանություն տալու մասին հարցը: Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում  1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները:

Ըստ հիմնավորման, նախագիծը կստեղծի  իրավական հիմք`  մարզերի զարգացման  ծրագրերում, ինչպես նաև  մասնավոր ներդրումային ծրագրերի, դրամաշնորհային կամ այլ  աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության  ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար:

ՀՀ մարզերում   առկա  կիսակառույց   օբյեկտների   գերակշռող  մասի  շինարարական աշխատանքներն  սկսվել  և  դադարեցվել  են 1988-1993 թվականներին:

Շինարարական աշխատանքների դադարեցումից հետո 1990-ական թվականներին  կիսակառույց  օբյեկտները սահմանված կարգով չեն ենթարկվել կոնսերվացման և արտաքին միջավայրի, մթնոլորտային տեղումների երկարատև  ազդեցության հետևանքով   օբյեկտների կոնստրուկտիվ տարրերը կորցրել են նախագծային ամրությունն ու հուսալիությունը:

Մի շարք կիսաքանդ վթարային  կիսակառույցների առկայությունը համայնքներում  առաջացնում է քաղաքաշինական,  բնապահպանական, հակասանիտարական խնդիրներ:

Նշված պայմաններում կիսակառույց օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու,  օգտագործման կամ քանդման  խնդիրների լուծումը պահանջում է առաջնահերթ և առանձնակի ուշադրություն:

Քաղաքային և գյուղական համայնքներում կիսակառույցները  զգալի տարածքներ զբաղեցնելով` փաստացի առաջ են բերում  կառուցապատման համար պիտանի տարածքների ոչ  նպատակային օգտագործման խնդիրներ:

Կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտման կամ  վթարայնության աստիճանը հաշվի առնելով՝ քանդման և տարածքի բարեկագման, համայնքներում կառուցապատման նոր տարածքների  օգտագործման հարցերը  որևէ ֆինանսական  ծրագրում  չեն ներկայացվել և երկար տարիներ այդ  խնդիրներին  լուծումներ չեն տրվել:

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1024-Ն որոշմամբ  ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հանրապետության մարզերում առկա թվով  230  կիսակառույցի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների գնման համար հատկացվել էր 12.0 միլիոն դրամ:

ՀՀ քաղաքաշինության նախարարության և «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 7-ին  կնքվել է կիսակառույցների  տեխնիկական վիճակի ուսումնասիրության աշխատանքների իրականացման ՔՆԲԸ ԱՀԾՁԲ-15/25 պետական պայմանագիրը: Համաձայն պայմանագրի սահմանված կարգով նախարարություն է ներկայացվել 230 կիսակառույցների հետազննության եզրակացությունները:

Ծրագրի  մշակման ընթացքում թվով 11 կիսակառույցներ սեփականաշնորհվել են այդ թվում`  Արարատի մարզում 2, Գեղարքունիքի մարզում 2, Լոռու մարզում  1, Շիրակի  մարզում 1, Սյունիքի մարզում 1, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում գտնվող 4:

Թվով 8 կիսակառույցների հետազննության  եզրակացություններով արձանագրվել է, որ առկա փոսորակները հողալցվել  են: Արդյունքում ծրագրով մշակվել է առաջարկություններ  թվով 206 կիսակառույցների վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica