close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատանի ու երիտասարդ սուսերամարտիկները մրցում են Եվրոպայի առաջնությունում

Սպորտ

5 Մարտի 2018, 18:48
 Պատանի ու երիտասարդ սուսերամարտիկները մրցում են Եվրոպայի առաջնությունում

Մարտի 2-ին Սոչիում մեկնարկել է սուսերամարտի պատանիների եւ երիտասարդների (Մ 20) Եվրոպայի առաջնությունը:

Պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացրել է 6 սուսերամարտիկ: Նրանցից լավագույն արդյունքը գրանցել է Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր)՝ 100 մարզիկի մեջ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը:

Խոցասուսեր տղաների պայքարում Աբրահամ Սարգսյանը 77-րդն էր, Գրիգոր Մնացականյանը դուրս է մնացել առաջին փուլից: Աղջիկների պայքարում Արիանա Մարալյանը նույնպես դուրս է մնացել առաջին փուլից: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Նավասարդյանը:

Ճկասուսեր զենքաձեւում Համլետ Մխոյանը զբաղեցրել է 42-րդ տեղը, իսկ Անահիտ Ալոյանին չի հաջողվել շարունակել պայքարն առաջին փուլից:

«Պատանիների արդյունքը բավարար եմ համարում: Վահագն Գրիգորյանը լավ հանդես եկավ: Նա առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Կարող եմ ասել, որ պատանիների մոտ աճ կա»,- ասել է Ալեքսան Նավասարդյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Ռուսաստան կմեկնի այսօր: Թիմում ընդգրկված են Արմեն Դալլաքյանը, Պարգեւ Ստեփանյանը, Հենրիկ Բալիկյանը (բոլորը՝ ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանն ու Արման Գրիգորյանը (երկուսն էլ՝ խոցասուսեր):

Հավաքականի մարզչի խոսքով երիտասարդներից ավելի մեծ ակնկալիքներ ունեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica