close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2018
+16°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ատամնաբույժների բողոք-դիմումը կներկայացնենք առողջապահության նախարարություն. Արթուր Խաչատրյան

Հասարակություն

5 Մարտի 2018, 17:50
 Ատամնաբույժների բողոք-դիմումը կներկայացնենք առողջապահության նախարարություն. Արթուր Խաչատրյան

Շիրակի մարզի ատամնաբույժները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Շիրակի մարզպետարանի մոտ: Նրանք դժգոհում են առողջապահության էլեկտրոնային համակարգից:

Նշենք, որ, կառավարության որոշման համաձայն, մարտի 6-ից ատամնաբույժները պետք է ներդնեն էլեկտրոնային համակարգ:

Ատամնաբույժները վստահեցնում են, որ այդ համակարգի պատճառով կթանկանան ատամնաբուժական ծառայությունները, քանի որ  յուրաքանչյուր ատամնաբույժ հավելյալ 1 մլն դրամ ծախս պետք է անի: Նրանց բողոքը լսել են Շիրակի մարզպետարանում:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կա կառավարություն որոշում էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ, և ատամնաբույժներն այդ որոշմանը վերապահումով են վերաբերվում: «Երեկ հավաքվել են մեզ մոտ, որոշել են իրենց դժգոհությունը մարզպետարանի միջոցով փոխանցել կառավարությանը: Քանի որ կառավարության ներկայացուցիչը Շիրակի մարզում մարզպետն է, այդ պատճառով էլ որոշել են մարզպետարանի մոտ իրենց բողոքն արտահայտել: Դա մարզպետարանի իրավասության, լիազորությունների շրջանակներում գտնվող խնդիր չէ: Հանդիպել են մեր փոխմարզպետի հետ: Որոշել ենք նրանց այդ բողոքը, դիմումը փոխանցել առողջապահության նախարարությանը` ինչպես նրանք խնդրել են»,- տեղեկացրեց մարզպետը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica