close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+5°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Րաֆֆի Տուտագլյանի դեմ հարձակումը անընդունելի է և դատապարտելի. ՀՅԴ Լիբանանի ԿԿ-ի հայտարարությունը

Աշխարհ

5 Մարտի 2018, 17:41
 Րաֆֆի Տուտագլյանի դեմ հարձակումը անընդունելի է և դատապարտելի. ՀՅԴ Լիբանանի ԿԿ-ի հայտարարությունը

Փետրվարի 26-ին երեկոյան Լիբանանի Բուրճ Համուտ շրջանում անհայտ անձիք հարձակվել հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլյանին։

Հարձակման հետևանքով կոտրվել է Տուտագլյանի քիթը, վնասել՝ աչքը։

Լիբանանում ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երկուշաբթի, 26 Փետրուար 2018-ի երեկոյեան, Պուրճ Համուտի մէջ անծանօթներու կողմէ յարձակման ենթարկուած Րաֆֆի Տուտագլեանի հարցին գծով անհրաժեշտ կը նկատենք կատարել հետեւեալ յստակացումները.-

ա) Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ կատարուած յարձակումը անընդունելի է եւ դատապարտելի՝ բնականաբար։

բ) Դէպքը ոչ մէկ կապ ունի Հ. Յ. Դաշնակցութեան հետ։

գ) Կատարուած արարքին պատասխանատուութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան վրայ բեռցնելը անպատասխանատու վերաբերում է եւ անընդունելի ամբաստանութիւն։

դ) Դէպքի վայրին եւ ժամանակին ընտրութիւնը՝ «Շաղզոյեան» կեդրոնին մօտ, ինքնին հարցականներու դուռ կը բանայ եւ կ‏‏՛իյնայ հակադաշնակցական պայքարի ծիրին մէջ։

ե) Դէպքէն անմիջապէս ետք Հ. Յ. Դաշնակցութեան պատասխանատու ընկերներ կապ հաստատած են Տուտագլեանի հետ եւ դատապարտելով պատահածը զայն նկատած են կասկածելի տարրերու արարք։

զ) Խօսքի ու խղճի ազատութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան առաջնահերթութիւններու սկզբունքներէն եղած են ու այդպէս կը մնան։

է) Դէպքէն ետք ծաւալած հակադաշնակցական մթնոլորտը ինքնին կը բացատրէ արարքին տուն տուող թաքուն նպատակները, յատկապէս ներկայ հանգրուանին։

Հ. Յ. Դաշնակցութեան Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն դատապարտելով դէպքը կոչ կ‏’ուղղէ վերջ տալու այս առիթով կատարուած ցեխարձակումներուն ու այսպէս ասած՝ ազատ կարծիքի արգելակման ամբաստանութեանց։

Հ.Յ.Դ. Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի
Տեղեկատուական գրասենեակ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica