close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շվեյցարիայի Բողոքական եկեղեցիների միության նախագահն այցելել է Արամ Ա-ին

Հասարակություն

5 Մարտի 2018, 16:28
 Շվեյցարիայի Բողոքական եկեղեցիների միության նախագահն այցելել է Արամ Ա-ին

Աղբյուրը՝ armenianorthodoxchurch

Շաբաթ, 3 Մարտ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Ժընեւի մէջ ընդունեց այցելութիւնը Զուիցերիոյ Բողոքական Եկեղեցիներու Միութեան նախագահ՝ Դոկտ. Կոտֆրիտ Լոխըրին, որ յատուկ կերպով Պեռնէն եկած էր հանդիպում ունենալու Վեհափառ Հայրապետին հետ։

Հանդիպումին ներկայ էին Ուեպսթըր համալսարանի դասախօս եւ Արմենօֆասի նախագահ՝ Տիկ. Թենի-Փիրրի Սիմոնեանը եւ Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի վարիչ՝ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեանը։ 

Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան հայ եւ Զուիցերիոյ եկեղեցիներուն երկար տասնամեակներու գործակցութիւնը ծաւալելու հրամայականը։ Նշենք, որ յիշեալ գործակցութիւնը սկսած էր Կիլիկիոյ մէջ եւ առաւել շեշտաւորում ստացած՝ յատկապէս յետ Ցեղասպանութեան շրջանին։ Այս ծիրէն ներս յատուկ ուշադրութեան նիւթ դարձաւ Արմենօֆաս հիմնարկի կանոնագրութիւնը ու գործունէութիւնը վերատեսութեան ենթարկելու կարիքը։ Անդրադարձ կատարուեցաւ նաեւ երկու եկեղեցիներուն միջեւ էքիւմէնիք գործակցութիւնը ամրացնելու կարելիութեան։ 

Ապա Դոկտ. Լոխըր ճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան։

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica