close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+16°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.68
GBP1641.14
EUR1560.05
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից. Մանվել Գրիգորյանը վարչապետի պաշտոնում տեսնում է նախագահին

Քաղաքական

5 Մարտի 2018, 15:15
 Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից. Մանվել Գրիգորյանը վարչապետի պաշտոնում տեսնում է նախագահին

Տո, Հանրապետական կուսակցությունը ո՞նց չի առաջադրի, խի դուք մտածում եք, որ ուրիշ մարդ պիտի առաջադրի՞. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նա ևս ասաց, որ Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի է:  «Այո, իմ համար, հա, անփոխարինելի ա: Եթե որևէ մեկը մտածում ա, որ իրանից շատ խելացի, գիտակից և հայ ազգին ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, շատ շփոթվում եք»,- ասաց Գրիգորյանը:

Դիտարկմանը` 2014 թվականին Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի հավակնի երկրի առաջնորդի պաշտոնին, նա արձագանքեց. «Էն վախտ ուրիշ քաղաքականություն էր, ուրիշ երևույթ էր, հիմա ԱԺ-ն լրիվ այլ է, հիմա Սահմանադրություն է փոխվել: Դա արդեն քաղաքականություն է որոշում, կուսակցությունն է որոշում` ով լինի»:

Հարցին էլ` հստակ որոշում կա՞, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, պատգամավորը պատասխանեց. «Իմ հմար` ոչ թե հստակ, այլ` 100 տոկոսով: Ուզում եմ, որ ինքը լինի, ես իրան վստահում եմ, որովհետև իրա հետ առաջին օրվանից` 89 թվականից, քայլ առ քայլ, սանտիմ-սանտիմ ճանապարհ ենք անցել, ու ինքը միշտ նվիրված ա եղել էս երկրին ու ժողովրդին, ամեն ինչի մեջով անցել է, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան` լրիվի հետ ծառայել ա: Ինքը էս երկրի համար բոլոր տեսակի ծառայությունները մատուցել ա` շարքայինից մինչև նախագահ»:

Գրիգորյանը հիշեցրեց, որ այսօր վարչապետը Կարեն Կարապետյանն է: «Էսօր ինքը չի վարչապետ, Կարեն Կարապետյանն ա: Ձեր համար ի՞նչն ա զարմանալի, բաց կամ փակ, լուբոյը կարա լինի, հայ մարդ, որին ընտրեն, նա էլ կլինի»,- ասաց նա:

Հարցին` եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի, ի՞նչ կլինի, նա պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի լինի: Առաջինը` կընտրվի, կնշանակվի, և երկրորդն էլ` մեր ազգը ժամանակների հետ ամեն տեսակների մարդ էլ կգա: Եթե հույս ունես, որ Սերժից հետո հայ ազգը կվերանա, սխալվում ես, մի միլիոն տարի ապրելու ենք, քո պես մի միլիարդ լրագրող կգա, էդ հարցը կտա»:

Պատգամավորը հավելեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր փորձով: Ինչ վերաբերում է  Կարեն Կարապետյանին, նա ասաց. «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, կարող ա ապագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լևոնից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք, չկա տենց մարդ: Եթե իմ կարծիքն ա` ինքն ա, վսյո»:

Մեկը ճիշտ պետք է լինի…
17 Հունիսի 2018, 21:20 Մեկը ճիշտ պետք է լինի…

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica