close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+19°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանկանում եմ մենամարտել չեմպիոնական 10-րդ գոտու համար. Վիկ Դարչինյան

Սպորտ

5 Մարտի 2018, 12:41
 Ցանկանում եմ մենամարտել չեմպիոնական 10-րդ գոտու համար. Վիկ Դարչինյան

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը, որն այս օրերին Հայաստանում է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց առաջիկա անելիքների մասին:  

«Կարելի է ասել` կարիերաս ավարտել էի 2017 թվականի հունվարին, բայց մարտ ամսին առաջարկ ստացա Ռուսաստանից` մենամարտ անցկացնել աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնեցի անցկացնել այդ մենամարտը, քանի որ նա աշխարհի գոտի ունի: Ես չեմպիոնական 9 գոտի ունեմ և ցանկացա մենամարտել նաև 10-րդի համար: 3 շաբաթվա ընթացքում մեկ մենամարտ անցկացրի, որը բավականին լավ ստացվեց: Այդ մենամարտի տեսագրությունն ուղարկեցի Մոսկվա, նայեցին ու պետք է պատասխան տային, բայց մինչև հիմա լռում են: Ասում են, որ Գրադովիչի հետ մենամարտը կկայանա»,- ասաց Դարչինյանը: 

Խոսելով Հայաստանում գտնվելու մասին՝ Վիկը նշեց, որ ցանկանում է օգնել հայ բռնցքամարտիկներին: «Շատ եմ սիրում իմ երկիրը՝ Հայաստանը, տարին 3 անգամ այստեղ եմ լինում։ Այս օրերին շատ հանդիպումներ եմ ունեցել: Եղել եմ նաև Արցախում։ Ցանկանում եմ ինչ-որ բանով օգտակար լինել հայ երեխաներին։ Մտադիր եմ պրոմոութերական ընկերություն բացել, որում կլինեն նաև հայ բռնցքամարտիկներ։ 2008 թվականին, երբ դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն, ուզում էի Հայաստանում պրոֆեսիոնալ ակումբ հիմնել, սակայն այդ ժամանակ ինձ ոչ ոք ձեռք չմեկնեց։  Եթե ժամանակին դա անեի, հիմա ամեն ինչ այլ կլիներ, բայց հիմա կսկսենք, և 10 տարի հետո կտեսնենք արդյունքը»,- ասաց Դարչինյանը։ 

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica