close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ Դաշնակցությանը. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

5 Մարտի 2018, 12:45
 Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ Դաշնակցությանը. Արմեն Ռուստամյան

Իսկապես, հայ ժողովրդի տարբեր հատվածներ ոտքի ելան, և այդ «ոչ»-ի ամբողջ շարժումն արժևորվեց. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ իրենք հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը համարում են կարևորագույն ձեռքբերում:

«Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ Դաշնակցությանը, թե ինչպես պետք է գործել, ինչ պետք է անել: Արագ, անհապաղ անմիջապես ինչ-որ հարցերի լուծման ծրագրեր են մշակում, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակին այդ ճիշտն արդարանում է, ու դու ապացուցում ես` իրավացի ես: Սա այդ դեպքերից մեկն էր, երբ մենք, պահելով մեր «ոչ»-ի շարժումը խիստ կառուցողական ընթացքի մեջ ու թույլ չտալով, որ այն մտնի ծայրահեղությունների դաշտ, որի ուղղությամբ նույնպես մեզ աջից ու ձախից մղում էին, կարողացանք պահել այդ շարժման վերահսկողությունը: Այսպես ասած` շարժումը կարողացանք տանել կառուցողական դաշտում»,- ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ իրենց վարած այս քաղաքականության արդյունքները ուշ, բայց ոչ ուշացած արձանագրվեցին, ինչն իրենք վերջին ժամանակաշրջանի ամենագլխավոր ձեռքբերումն են համարում: Ըստ պատգամավորի` կարելի է նաև սխալվել, բայց պետք է այդ սխալը շտկելու խիզախություն ունենալ:

«Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք օգուտներ քաղել այս ամենից: Այդ օգուտներն ակնհայտ են, որովհետև ակնհայտ դարձավ Թուրքիայի իրական դեմքը: Պարզ դարձավ, որ այդ երկիրն` այս վարչակազմով, շատ հեռու է քաղաքակիրթ աշխարհի վարչակազմից: Սխալ է կարծել, թե նա փոխվել է, նախկին Թուրքիան չէ ու չի շարունակում Օսմանյան Թուրքիայի տխուր ավանդույթները: Դա ինքնախաբեություն է»,- նշեց պատգամավորը:

Ռուստամյանը միևնույն ժամանակ նշեց, որ Թուրքիայի հետ հարևաններ ենք, ու պետք է, ի վերջո, մեր հարաբերությունները կարգավորենք: «Եթե մենք ասում ենք, որ  այդ հարաբերությունները պետք է արժեհամակարգին համապատասխան լինեն, ապա, կարծում եմ, շատ պարզ երկու նախադասություն պետք է գրվի այդ կարգավորումների մեջ, այն է` մենք հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ ու այդ հարաբերությունների միջոցով ձեռնամուխ լինում առկա բոլոր խնդիրների լուծմանը երկու երկրների միջև: Այդ խնդիրները բազմաթիվ են ու պետք է լուծել` հարաբերություններ հաստատելով»,- մանրամասնեց նա:

Դաշնակցական պատգամավորի խոսքով` հարցերը պետք է տեղափոխվեն միջպետական հարաբերությունների դաշտ, ու բոլոր խնդիրները, միջազգային փորձին, արժեհամակարգին, պրակտիկային համապատասխան, իրենց լուծումը կստանան:

Նա ընդգծեց, որ իրենք հարաբերությունների հաստատմանը միշտ էլ կողմ են: «Մենք ասում ենք, որ եթե Հայաստանը զոհն է Ցեղասպանության, դրա կրողն է մինչև հիմա, ու եթե չի դնում հարց, որ «եթե չես ճանաչում, այլևս ոչ մի հարաբերություն», ապա սա ամենամեծ զիջումն է, որ Հայաստանը կարող է անել` ի շահ հարաբերությունների հաստատման: Դրանից ավելի բան ոչ ոք իրավունք չունի Հայաստանից ու հայ ժողովրդի պահանջելու»,- ամփոփեց Ռուստամյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica