close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը պարտավոր է ենթարկվել քաղաքական թիմի որոշումներին. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական

5 Մարտի 2018, 12:38
 Սերժ Սարգսյանը պարտավոր է ենթարկվել քաղաքական թիմի որոշումներին. Վահրամ Բաղդասարյան

Քննարկումներ դեռ չկան, երբ լինեն, կհայտարարենք. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի անվան շուրջ քննարկումներին:

Դիտարկմանը` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, նա արձագանքեց. «Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը` ենթարկվի»:

Բաղդասարյանի խոսքով` եթե լինեն վարչապետի թեկնածուներ, որ կհրաժարվեն, և դա հիմնավոր կլինի, իրենք կքննարկեն։

Ինչ վերաբերում է այն բանին, որ, ԱԺ կանոնակարգի համաձայն, վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն ԱԺ` մայիսի 2-ի նիստում, մինչդեռ հիմա կա որոշում վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, ընտրություններն էլ ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասաց, որ նման որոշում իրենք չունեն։

«Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրություննները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգին համաձայն։ Որևէ խախտում չի լինի»,- նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածու, ապա ընդդիմադիրները, մասնավորապես` «Ելք»-ը, հազարավոր մարդիկ կհավաքեն և ցույց կանեն, գուցե նաև հաջողեն այդպիսով կանխել Սարգսյանի` վարչապետ դառնաը, Բաղդասարյանը հայտարարեց. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերին և միտինգներին ու անել հետևություններ»։

Ըստ նրա` այնպիսի տպավորություն է, թե «Ելք»-ն արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ քննարկում դեռ չի ունեցել։ «Անակնկալներ մի' սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք»,- հավելեց պատգամավորը։

Հարցին` եթե քաղաքական թիմը որոշում կայացնի, Սերժ Սարգսյանը պարտավո՞ր է ենթարկվել, նա կարճ պատասխանեց. «Բա իհարկե»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica