close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վստահ ենք` վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Փաշինյան

Քաղաքական

5 Մարտի 2018, 12:05
 Վստահ ենք` վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Փաշինյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու, և ըստ նրա`  եթե այդ ժամանակահատվածում լինի ժողովրդի կամաարտահայտությունը, ապա ինքը երաշխավորում է, որ կլինի իշխանափոխություն։ «Եթե լինի ժողովրդի կամաարտահայտություն, կարճ ժամանակ է պետք դա իրականացնելու համար», - հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի` «Ելք»-ի նպատակն է արձանագրել եղած խնդիրը ու դրա լուծման համար ժողովրդին դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալ։

Հարցին` չի՞ բացառվում, որ «Ելք»-ը համախմբի հասարակությանը, բայց ապրիլի 16-ին պարզվի, որ Սերժ Սարգսյանը չի հավակնում վարչապետի թեկնածությանը, այդ դեպքում ինչպե՞ս է վարվելու «Ելք»-ը, Փաշինյանը պատասխանեց. «Նման սցենար ես այս պահին հավանական չեմ համարում։ Նման սցենար միայն հավանական եմ համարում ժողովրդի կամաարտահայտության դեպքում»։

Նա հայտարարեց, որ ավելի քան վստահ են՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ վաղվա արտահերթի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը վկայում է՝ «անցում ենք կատարում վարչապետական դիկտատուրայի համակարգի, իսկ նման համակարգ միայն Սերժ Սարգսյանի համար կարող է լինել»:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica