close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանանք վարչապետի թեկնածուի անունը. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

5 Մարտի 2018, 12:02
 Մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանանք վարչապետի թեկնածուի անունը. Արմեն Ռուստամյան

Դա հանկարծակի բան չէ, Սահմանադրությամբ է նախատեսված. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ մայիսի 2-ի նիստում պետք է առաջադրվեր վարչապետը, ինչո՞ւ են հանկարծակի այն տեղափոխել ապրիլի 16-ին:

«Վարչապետի թեկնածուն պետք է առաջադրվի Սահմանադրության ժամկետներին համապատասխան: Վարչապետի ընտրության համար խորհրդարանական ուժերը պետք է ձևավորեն կայուն մեծամասնություն, ինչի համար ժամանակ է հատկացվում: Դրա հետ կապված` պետք է նախապես տեղի ունենան քննարկումներ»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` վարչապետի ընտրությունն ԱԺ-ում ֆորմալ բնույթ է կրում, քանի որ եթե չլինի համաձայնություն վարչապետի անձի շուրջ, կայուն մեծամասնություն չլինի, վարչապետի թեկնածուն չի համարվի առաջադրված:

Անդրադառնալով կոալիցիայում վարչապետի անձի շուրջ քննարկումներին` նա ասաց, որ ապրիլի 9-ին մոտ առաջին քննարկումները տեղի կունենան: «Հանրապետականը պետք է առաջադրի վարչապետի թեկնածուին: 9-ից շուտ տեղի կունենա այդ քննարկումը, բայց դրանից շուտ չենք հայտարարի: Մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանանք վարչապետի թեկնածուի անունը, բայց ապրիլի 9-ից շուտ չենք հայտարարի»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է հարցին` Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածո՞ւ է, նա ասաց, որ ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել ցանկացած անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ն: «Վարչապետի առաջադրման հարցը գտնվում է հանրապետականների դաշտում: Նրանք պետք է խնդիրը որոշեն, նրանք ունեն այդ իրավունքը նաև մեր կոալիցիոն հուշագրով: Նրանք կքննարկեն, կառաջադրեն, ինչից հետո ՀՅԴ-ն իր խոսքը կասի: Մենք չենք պատրաստվում շեղվել կոալիցիոն հուշագրի դրույթներից»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը` Սերժ Սարգյանը հայտարարել է, որ չի հավակնի երկրի առաջնորդի պաշտոնին, Ռուստամյանը պառտասխանեց, որ Սերժ Սարգսյանի խոսքերն ավելի լավ, քան ինքը, որևէ մեկը չի կարող  մեկնաբանել: «Ի տարբերություն բոլոր մնացած ուժերի, ՀՅԴ-ն երբ գնում էր փոփոխությունների, դա չի պայմանավորել անձերով: Մենք չենք էլ բացառել, որ նույն Սերժ Սարգսյանը կհավակնի վարչապետի պաշտոնին, սակայն հենց նույն Սերժ Սարգսյանը չի ունենալու այն լայն լիազորությունները, որ ուներ մինչ այդ: Մենք երաշխավորում ենք, որ ամեն մեկն ունի իր առանձին դաշտը, քաղաքական համակարգում կատարվել են լրջագույն փոփոխություններ, սա է կարևորը»,- ասաց նա` շեշտելով, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

Դիտարկմանը` խորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում քննարկված օրինագծերում առաջարկվող փոփոխությունները մեծ մասամբ ուղղված էին վարչապետի դերի բարձրացմանն ու, ըստ էության, հանրապետության համար կարևոր հարցերի մասին որոշում կայացնելու է ՀՀ վարչապետը, և հարցին` արդյո՞ք այս պայմաններում կարելի է խոսել ոչ միապետական կառավարման համակարգի մասին, Ռուստամյանը պատասխանեց. «Այո, վարչապետը պետք է ունենա լիազորություններ, բայց ասել, որ միայն վարչապետն ունի այդպիսի լիազորություններ, ճիշտ չէ: Լիազորությունները բաշխվել են, ապակենտրոնացում է տեղի ունեցել, լիազորությունների մի զգալի մասն անցել է խորհրդարանին, մի մասը` կառավարությանը, որի ղեկավարը վարչապետն է, և մի զգալի մասն անցել է անկախ դատական համակարգին: Մենք ունենալու ենք իշխանության ճյուղերի տարանջատումն ապահովող համակարգ, որում դերակատարություն ունի նաև նախագահը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica