close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սևան» ազգային պարկի 10 հեկտար հողատարածքի վրա նախատեսվում է հիմնել անտառտնկարկներ

Տնտեսական

3 Մարտի 2018, 22:38
 «Սևան» ազգային պարկի 10 հեկտար հողատարածքի վրա նախատեսվում է հիմնել անտառտնկարկներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկին` երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնման առավել հեռանկարային ուղղությունները քննարկելու նպատակով:  Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

 «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ, որոնք առավել ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում Բելառուսի փորձը` մենք կցանկանայինք քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Բացի այդ, առաջիկայում Բելառուսի անտառային տնտեսության նախարարության առաջարկով «Սևան» ազգային պարկի 10 հեկտար հողատարածքի վրա նախատեսվում է հիմնել անտառտնկարկներ, որի ուղղությամբ այժմ իրականացվում են շինարարական և մելիորացիայի աշխատանքներ», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 Անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի պարկի վերազինման և արդիականացման հարցին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որում ընդգրկված տեխնիկայի ցանկը հետագայում նախատեսվում է համալրել այլ սարքավորումներով: Այս համատեքստում նախարարն առաջարկել է բելառուսական կողմին ուսումնասիրել ծրագրին միանալու հնարավորությունը: Նախարար Իգնատի Առաքելյանը հնարավոր է համարել նաև բելառուսական շահագրգիռ  կազմակերպությունների մասնակցությունը Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծմանը: Բացի այդ, Իգնատի Առաքելյանը և Դմիտրի Կորչիկն իրատեսական են համարել նաև գյուղտեխնիկայի համատեղ հավաքման ուղղությամբ փոխգործակցությունը:       

 Որպես երկկողմ համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն դիտարկվել է անասնապահության ոլորտում համատեղ համալիրի ստեղծման հնարավորությունը:

 Կարևորելով բելառուսական փորձը գյուղատնտեսական կրթության բնագավառում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է հանրապետությունում հիմնել ֆերմերային քոլեջ, որը կգործի ֆերմերային տնտեսություններին կից, ինչը հնարավորություն կտա ուսանողներին տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica