close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հետ ունենք խնդիրներ․ Հոլանդիայի վարչապետն անդրադարձել է Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը

Աշխարհ

3 Մարտի 2018, 10:53
 Թուրքիայի հետ ունենք խնդիրներ․ Հոլանդիայի վարչապետն անդրադարձել է Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը հայտարարել է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ապագան կախված է Անկարայի ՝ ժողովրդավարության, օրենքի երկիր դառնալու, մարդու իրավունքների և նմանատիպ հարցերում նախաձեռնելիք քայլերից։

Ըստ Demokrathaber-ի՝ Ռութը նաև անդրադարձել է օրեր առաջ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձևերի ընդունմանը և դրան հաջորդած՝ Թուրքիայի լարվածությանը։

«Ճշմարտություն է, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև երկկողմ մակարդակի հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Մյուս կողմից էլ բախտավոր ենք, որ այդ հարցերը չեն խոչընդոտել, որպեսզի մենք և Թուրքիան ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հետ աշխատենք։ Դեռևս ուժեղ են նաև մեր տնտեսական հարաբերությունները, սակայն միանգամայն ճիշտ է, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի»,-ասել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica